Ալժիրում խաղի ժամանակ ֆուտբոլիստ է սպանվել. տեսանյութ
Ալժիրի առաջնության խաղերից մեկի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: «Կաբիլի» - «ՈՒՍՄ Ալժիր» (1:2) խաղից եզրափակիչ սուլիչից հետո տանտերերի երկրպագուները դժգոհ են մնացել իրենց սիրելի թիմի խաղից և տրիբունաներից տարբեր առարկաներ են նետել խաղացողների ուղղությամբ: Տրիբունայից նետված քարերից մեկը դիպչել է կամերունացի հարձակվող Ալբերտ Էբոսեի գլխին, որից հետո 24-ամյա ֆուտբոլիստը տեղում մահացել է:
Նշենք, որ Էբոսեն վերոնշյալ խաղում դարձել էր իր թիմի խփած միակ գոլի հեղինակը: