211652_close_icon

Ալժիրում «Ալ Քաիդայի» գրոհայիների կողմից 14 զինվոր է սպանվել

views-count1361 դիտում article-date 11:27 21-04-2014
Ալժիրի մայրաքաղաքից արևելք գտնվող շրջանում «Ալ Քաիդա» իսլամիստական խմբավորման գրոհայինները ավելի քան 14 զինվորների են սպանել, հայտնում է Reuters֊ը։ Գրոհայիների հարձակման ժամանակ զորքը գտնվել է Թիզու֊Ուզի շրջանում՝ Ալժիրից 120 կմ դեպի արևելք, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ալժիրի անվտանգության համակարգի աղբյուրին։ Հարձակումը տեղի է ուենցել Ալժիրի 77֊ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկի վերընտրվելուց մի քանի օր անց։

Նմանատիպ նյութեր