Չինաստանում ահաբեկչության մեջ մեղադրվող 8 մարդ մահապատժի է ենթարկվել
Չինաստանում Պեկինի Տանյանմեն հրապարակումահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող 8 մարդու մահապատժի են ենթարկել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Գործակալությունը նշում է նաև, որ նույն մեղադրանքով ավելի վաղ ևս 3 հոգի ենթարկվել են մահապատժի:
Ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 28-ին, երբ ավտոմեքենան մխրճվել էր «Արգելված քաղաք» հրապարակի թանգարանային համալիրի մոտ հավաքված մարդկանց հոծ ամբոխի մեջ: Զոհվել էր 5 մարդ, այդ թվում՝ 2 օտարերկրացիներ: Նույն թվականի դեկտեմբերին «Արևելյան Թուրքիստանի իսլամական շարժում»-ը իր վրա վերցրեց ահաբեկչության պատասխանատվությունը: