Եգիպտոսում գլխավոր դատախազի սպանության մեջ մեղադրվող 28 մարդ մահապատժի է դատապարտվել
Եգիպտոսի դատարանը մահվան վճիռ է կայացրել 28 քաղաքացիների նկատմամբ, ովքեր մասնակցություն են ունեցել երկրի գլխավոր դատախազ Խիշամ Բարաքաթի սպանությանը։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Դատախազը սպանվել է 2015 թվականի հունիսի 29-ին: Կահիրեի կենտրոնում նրա ավտոմեքենան պայթեցրել էին:
Դատարանը դատավճիռը հրապարակել է այն բանից հետո, երբ այն հաստատել է Եգիպտոսի գլխավոր մուֆթին։
Գործով անցնող 67 ամբաստանյալներից 15-ը դեռևս գտնվում են ազատության մեջ, մնացածները ստացել են տարբեր պատիժներ։