Սաուդյան Արաբիայում ահաբեկչության մեջ մեղադրվող 14 մարդ է մահապատժի ենթարկվել
Սաուդյան Արաբիայի դատարանը մահապատժի վճիռ է կայացրել 14 մարդու նկատմամբ:
Ինչպես տեղեկացրել է Al-Arabiya հեռուստաալիքը, վերջիններիս դատարանը մեղադրել է ահաբեկչությանը օժանդակելու մեջ: Վճիռն իր կատար է ածվել երկրի արևելյան հատվածում գտնվող Էլ-Քաթիֆ քաղաքում, որը մեծապես բնակեցված է շիա մահմեդականներով:
Նման դատավճիռ էր այս տարվա հունվար ամսին կայացրել նաև Էր-Ռիադի դատարանը, որի արդյունքում մահապատժի ենթարկվեց 47 մարդ, այդ թվում հայտնի շիա աստվածաբան Նիմրա ալ-Նիմրան: Հենց այդ էլ պատճառ հանդիսացավ Թեհրանի ու Էր-Ռիադի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան այն 5 երկրներին թվում է, որտեղ 2015 թ-ին իրականացվել են աշխարհում ամենաշատ մահապատիժները: Մյուս 4 երկրներն են Չինաստանը, Իրանը, ԱՄՆ-ն ու Պակիստանը: