Բունդեսլիգա. «Շալկե 04»-ը զիջեց «Հաննովեր»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի 1-ին տուրում «Շալկե 04»-ը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Հաննովեր»-ին: Գելզենկիրխենյան ակումբը 47-րոպեին Հունտելաարի դիպուկ հարվածից հետո առաջ անցավ հաշվի մեջ, սակայն հետագայում հանովերյան ակումբը ոչ միայն կարողացավ հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել: 67-րդ րոպեին Լեոնարդ Բիտենկուրի անցումից և «ոսկերչական» փոխանցումից հետո աչքի ընկավ Էդգար Պրիբը: Երեք րոպե անց Խոսելուն ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:
«Հաննովեր 96» - «Շալկե 04»`2:1
Գոլեր` Պրիբ 67’, Խոսելու 70’ – Հունտելաար 47’
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները`
«Հերտա» - «Վերդեր»`2:2
Գոլեր` Շիբեր 16’, 47’ – Լուկիմյա 53’, Դի Սանտո 55’
«Այնտրախտ» Ֆ - «Ֆրայբուրգ»`1:0
Գոլ` Սեֆերովիչ 15’
«Քյոլն» - «Համբուրգ»`0:0
«Հոֆենհայմ» - «Աուգսբուրգ»`2:0
Գոլեր` Շալայ 33’, Էլյունուսի 35’