Բունդեսլիգա. «Բավարիա»-ն քարուքանդ արեց «Հաննովեր»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի 22-րդ տուրը փակվեց «Հաննովեր» - «Բավարիա» խաղով: Առաջնության առաջատարը առանց մեծ դժվարության չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Հաննովեր»-ի դարպասը: Դուբլով աչքի ընկավ Թոմաս Մյուլլերը, ևս մեկական գոլերի հեղինակներ դարձան Մարիո Մանջուկիչն ու Տիագո Ալկանտարան: Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն ավելի մեծացրեց, առանց այդ էլ իր ահռելի առավելությունը մրցակցիների նկատմամբ: Գվարդիոլայի սաները 22 տուրից հետո վաստակեցին 63 միավոր և երկրորդ տեղում ընթացող «Բայեր»-ին արդեն գերազանցում են 19 միավորով:
«Հաննովեր» - «Բավարիա»`0:4
Գոլեր` Մյուլլեր 25', 59', Ալկանտարա 34', Մանջուկիչ 65'