Բունդեսլիգա. «Բավարիա»-ն ջախջախեց «Հաննովեր 96»-ին և առաջ պոկվեց իր մրցակիցներից. տեսանյութ
Բունդեսլիգայի գործող չեմպիոն և առաջատար «Բավարիա»-ն 7-րդ տուրում պարտության մատնեց «Հաննովեր 96»-ին: Մյունխենում կայացած խաղն ընթացավ մեկ դարպասի ուղղությամբ ևր այն ավարտվեց հյուրերի ջախջախիչ պարտությամբ: Հանովերյան թիմի դարպասապահ Ռոն-Ռոբերտ Ցիլերը ստիպված եղավ 4 գնդակ դուրս բերել սեփական դարպասից: Տանտերերի կազմում դուբլներով աչքի ընկան Արյեն Ռոբենն ու Ռոբերտ Լևանդովսկին:
Իր հերթական հաղթանակից հետո «Բավարիա»-ն վաստակեց 17 միավոր և 4 միավորով առաջ պոկվեց իրեն հետապնդող «Հոֆենհայմ»-ից, որը վերոնշյալ տուրում 2:1 հաշվով առավելության հասավ «Շալկե 04»-ի նկատմամբ:
[b]«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝2:1[/b]
Գոլեր՝ Լևանդովսկի 6՛, 38՛, Ռոբեն 13՛, 79՛