Հեռուստացույցի աղմուկը բացասաբար է անդրադառնում երեխայի ուղեղի զարգացմանը. գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ հեռուստացույցի աղմուկը բացասական ազդեցություն կարող է ունենալ երեխայի հոգեկան զարգացման վրա: Այս մասին նշված է Journal of Children and Media ամսագրում:
Ըստ գիտնականների՝ այն «արգելակում» է երեխայի լեզվական զարգացումը, մանկահասակ երեխաները պետք է ավելի շատ շփվեն իրենց ծնողների հետ, իսկ հեռուստատեսային հաղորդումները չեն նպաստում երեխայի ուղեղի զարգացմանը: Ավելին, աղմուկը խանգարում է նրանց նաև կենտրոնանալու հարցում:
Բժիշկների պնդմամբ՝ միայն կենդանի շփումը կարող է դրականորեն ազդել երեխայի ներդաշնակ զարգացմանը: