211652_close_icon
views-count1803 դիտում article-date 17:10 22-08-2014

Ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ավարտելով երկօրյա պաշտոնական այցը, մեկնել է Երևանից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի ճանապարհման պաշտոնական արարողությունը: Հիշեցնենք, որ Ի. Ղարիբաշվիլին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգել Հայոց ցեղասապնության զոհերի հիշատակը, նաև այցելել Երևանի Կոնյակի գործարան: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր