2160 դիտում
16:50 22-08-2014
Քաղաքաշինության նախարարն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ի սրահում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց նախորդ երեք ամսվա ընթացքում կատարված ու կատարվելիք ծրագրերն ու աշխատանքները:
Նախարարը նշեց, որ նախարարության գործունեությունը նախորդ 3 ամիսների ընթացքում ուղղված է եղել ոլորտում անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը, օրենսդրական նոր և ընթացքի մեջ գտնվող փաթեթների մշակմանը, քաղաքաշինական-ներդրումային նոր ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերին և նախարարության շարունակական ծրագրերի ընթացքի ապահովմանը, միջազգային համագործակցության ծրագրերին մասնակցության ընդլայնմանը, ինչպես նաև` պետություն-մասնագիտական ՀԿ-ներ նոր որակի հարաբերությունների ձևավորմանը:
Օրենսդրական նոր նախաձեռնություններ
1.«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը` ՀՀ ճարտարապետների միության հետ համատեղ:
2. Մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել «ՀՀ-ում կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթը: Նախագծի մշակման նպատակն է` կառուցապատման ընթացակարգերի պարզեցման հնարավոր ռեզերվների բացահայտումը և դրանց իրավական ամրագրումը: Ավարտական փուլում է գտնվում «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը:
3. Մշակվել շահագրգիռ մարմիններին է ներկայացվել «ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակման հիմնական նպատակն է՝ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ընդհանուր օգտագործման տարածքների զբաղեցման և փաստացի օգտագործման խնդրի կարգավորումը:
4. Մինչև 2014 թվականի վերջը նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի մշակման հիմնական նպատակն է՝ հանրապետությունում ազատ շուկայական հարաբերությունների և գործարար միջավայրի բարելավման նպատակով ընդլայնել գործող որոշմամբ սահմանված բազմակի օգտագործման կատալոգների օբյեկտների ցանկը, դրանցում ներառելով ոչ միայն բնակելի, այլև` հասարակական և արտադրական նշանակության (սննդի, առևտրի, սպասարկման և այլն) մի շարք օբյեկտներ:
5. Մշակվել են բնակապահովման բնագավառի խնդիրների կարգավորմանն ուղղված մի շարք իրավական ակտերի նախագծեր` ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցներով վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման և հատկացման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Այս համատեքստում ՝ Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագիծ է մշակվել:
6. Մշակվել է Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
7. Շինարարական գնագոյացման բնագծում առաջիկայում նախատեսվում է գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման կարգում վերանայել տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների տոկոսաչափերը, ինչի արդյունքում ակնկալվում է բարձրացնել ոլորտում տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքներ իրականացնող սուբյեկտերի ծառայությունների մատուցման արդյունավետությունը, պատասխանատվությունը, որն իր հերթին կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների որակի բարելավմանը:
Քաղաքաշինական նոր նախաձեռնություններ և ներդրումային ծրագրեր
1.Վաստակավոր շինարարի կոչումը վերականգնելուն ուղղված օրենսդրական գործընթացի ծավալում
2. Հոկտեմբերի առաջին երկուշաբթին որպես Ճարտարապետի և ճարտարապետության միջազգային օր ՀՀ-ում ամրագրելու գործընթաց
3. Երևանյան ճարտարապետական բիենալե-2014 համահայկական մրցույթ-ցուցահանդեսի նախաձեռնում և իրականացում: /Արդեն իսկ բազմաթիվ երկրների ներկայացուցիչ-հայտատուներ կան/:
4. Ճարտարապետ, հնագետ, տեսաբան, միջնադարյան հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով: «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագիրը կրող գիտաժողովը կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը Երևանում` երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ:
5. Հայկական տուն ճարտարապետական բաց մրցույթի նախաձեռնում: Ակնկալվում է, որ մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին և տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ տների բազմաթիվ հետաքրքիր նախագծեր կներկայացվեն: Այս կերպ քաղաքաշինության նախարարությունը նախագծերի տասնյակ տարբերակներ կունենա, այդ թվում նաև՝ աշխատանքային ամբողջական նախագծեր, որոնք անվճար հիմունքներով կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին:
6. Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգների մշակում`
սննդի և սպասարկման փոքր օբյեկտների, քաղաքային միջավայրի ձևավորմանն ուղղված օրինակելի նախագծերի ներկայացմամբ:
7. Ախթալա քաղաքում `միջազգային թաղամասի» կառուցապատման ծրագրի մշակում
8. Ջերմուկում` Արփայի կիրճ` հանգստի գոտու իրականացման ծրագիր
9. Աշտարակում` ազգագրական հյուրատների համալիրի կառուցապատման նախագծի մշակում;
10. Գորիսում` Էկոքաղաք» պիլոտային ծրագրի իրականացում` միջազգային չափանիշներին և ազգային ճարտարապետական դպրոցի ավանդույթներին համահունչ` քաղաքային միջավայրի զարգացման ընթացքում պատմականորեն ձևավորված կառուցապատման պահպանման սկզբունքների կիրառմամբ:
11. Արմավիրի մարզում` Մուսա լեռան հուշահամալիրի բարեկարգման ծրագիր
12. ՀՀ համայնքներում որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ առանձնացված տարածքներում կառուցապատման չափորոշիչների մշակում:
Արտաքին կապեր, մասնակցություն` միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվող և իրականացվելիք ծրագրերին, մասնագիտական խորհրդատվություն
*2014 թվականի հոկտեմբերի 13-ին և 14-ին ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ Հաբիթաթի աջակցությամբ Երևանում «Քաղաքների պլանավորման, կայուն բնակարանային տնտեսության և աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» խորագրով համաժողովի կազմակերպում` շուրջ 60 մասնակիցների ներգրավմամբ, այնուհետև համաժողովի մասնակիցների հետ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Խելացի քաղաք» ծրագրի իրականացմանը նվիրված քննարկումների անցկացում, «Խելացի քաղաքային լուծումներ անցումային և զարգացող եկրների համար (Smart city)» նախագծի ծրագրային առաջարկի մշակում:
*Հայաստան-ՄԱԿ համագործակցություն` Հետ-Ռիո+20` համաշխարհային գործընթացի շրջանակում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին` կայուն քաղաքներ-կանաչ ճարտարապետության զարգացում հիմնական սկզբունքների կիրառմամբ:
ԵԽ-ի հետ համագործակցության շրջանակներում` Լանդշաֆտային կոնվենցիա, տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների կոնֆերանս (CEMAT, UNEC և այլն) հանդիպումների, սեմինարների և պիլոտային ծրագրերի իրականացում:
*Գերմանական KFW բանկի Վերականգնման վարկերի բանկ»-երի փորձագիտական խումբ-դպրոցական շենքերի էներգախնայողություն-վերանորոգում ծրագրի շրջանակում
*Մասնակցություն Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների 16-րդ կոնֆերանսին (CEMAT) և Ավագ պաշտոնյաների կոմիտեի (CEMAT-CSO) 97-րդ նիստին: Հունաստանի Նաֆպլիոն քաղաք: Թեման` հանրային մասնակցությունը տարածական պլանավորման ոլորտում:
*Հաբիթաթ 3-րդ ազգային զեկույց-2016, Նյու-Յորք: Մինչ այդ` ս/թ հունիս ամսին` Մինսկում այս թեմայով սեմինար-խորհրդատվություն:
ՀՀ ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքներ:
*ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի և Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարութան հետ համատեղ իրականացվող Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի համակարգման աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
13:00 21-08-2014
Սպորտի նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը. տեսանյութ
3836 դիտում
15:46 22-08-2018
Փոփոխությունների ընթացքում ծառայությունից ազատվողներ չեն եղել. ՀՀ ԱԻ նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
Այս բաժնից
598 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
901 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1936 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է