211652_close_icon
views-count3824 դիտում article-date 15:46 22-08-2018

Փոփոխությունների ընթացքում ծառայությունից ազատվողներ չեն եղել. ՀՀ ԱԻ նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Օգոստոսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացված ծրագրերի արդյունքները, ամփոփեց պաշտոնավարման 100 օրը: Նախարարն անդրադարձավ համակարգի հարյուրօրյա գործունեությանը, առանձնացված ստորաբաժանումների ամփոփ հաշվետվությանը, ինչպես նաև պատասխանեց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին: Նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ ավարտական փուլում են կառուցվածքային փոփոխությունները, որոնք նպաստելու են աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը: Սակայն հավելեց, որ փոփոխությունների ընթացքում ծառայությունից ազատվողներ չեն եղել: Վերջին շրջանում հետևողական աշխատանք է իրականացվել միջազգային համագործակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի և արդեն իսկ ամուր համագործակցության փուլ թևակոխած այլ գործընկերների հետ: Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև նախարարության առանձնացված ստորաբաժանումների՝ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ու Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատանքներին: Նախարարը նշեց նաև, որ արդյունավետ փոխհամագործակցության ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ: Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում Երևան քաղաքի 2800 ամյակի, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Սպիտակի երկրաշարժի 30-ամյակի կազմակերպման մասով: Ասուլիսի ավարտին նախարարը բոլորին հրավիրեց սեպտեմբերի 4-ին ներկա գտնվել ՀՀ ԱԻՆ շքերթին և միասին նշել ԱԻՆ աշխատակցի մասնագիտական տոնը:

Նմանատիպ նյութեր