1673 դիտում
13:00 21-08-2014
Սպորտի նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը. տեսանյութ
Գաբրիել Ղազարյանը խորհրդանշական հանդիպումը լրագրողների հետ սկսեց շնորհավորանքով: Նանջինգում պատանեկան օլիմպիական խաղերում առաջին մեդալն ունենք: Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը արծաթե մեդալ է նվաճել 10 մ. օդամղիչ հրացանի մրցումներում: Հաջորդիվ 100 աշխատանքային օրվա ամփոփումն է: Սպորտի նախարարը այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ ոլորտի խնդիրներին և մշակել անելիքները: Առաջնայինը նախարար Ղազարյանը սպորտի մասսայականացումն է համարում, ու նախարարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է սկսելու Քաղաքապետարանի հետ համատեղ: Մեկ այլ պայմանավորվածություն էլ ձեռք է բերվել ԿԳ նախարարության հետ: Հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում վերանայվելու են ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերի քանակը: Առաջիկայում Սպորտի նախարարությունը Կառավարությանը առաջարկ կներկայացնի օլիմպիական չեմպիոններին ցմահ կրթաթոշակ սահմանելու համար: Գաբրիել Ղազարյանի խոսքով` նպատակը մարզիկներին խրախուսելն է: Նախարարությունը պատրաստվում է վերականգնել խորհրդային տարիներին հայտնի ՙՖիզկուլտուրային Առողջարարական համալիր՚ ՊԱՊ ծրագիրը: Կստեղծվեն նաև մարզադպրոցներին կից խորհուրդներ: Նախարարի ուշադրության կենտրոնում հատկապես կլինեն մարզային ծրագրերը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32667]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3821 դիտում
15:46 22-08-2018
Փոփոխությունների ընթացքում ծառայությունից ազատվողներ չեն եղել. ՀՀ ԱԻ նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
1342 դիտում
19:05 19-02-2023
Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է. Ռուբեն Վարդանյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
1027 դիտում
23:17 15-04-2024
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
Այս բաժնից
493 դիտում
13:52 26-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
2818 դիտում
13:21 26-12-2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը