Ահմեդ Դավութօղլուն՝ Թուրքիայի նոր վարչապետ
Թուրքիայի վարչապետի պաշտոնում է նշանակվել ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքայյի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Իսկ թուրքական TRT-Haber հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Դավութօղլուն միևնույն ժամանակ նշանակվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժամանակավոր նախագահ: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այդ պաշտոնում Դավութօղլուի թեկնածությունը պետք է հաստատվի օգոստոսի 27-ին տեղի ունենալիք կուսակցության արտահերթ համագումարում:
Հիշեցնենք, որ Թուրքիայումօգոստոսի 10-ին անցկացված նախագահական ընտրություններում 52% ձայներով հաղթանակ է տարել վարչապետ Ռ. Թ. Էրդողանը: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի լիազորությունները պաշտոնապես կդադարեցվեն օգոստոսի 28-ին, որից հետո նա Անկարայից Ստամբուլ կտեղափոխվի: