Ահմեդ Դավութօղլուն կարող է դառնալ Թուրքիայի նոր վարչապետը. Աբդուլլահ Գյուլ
Թուրքիայի արդեն նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը չի կասկածում, որ երկրի վարչապետի պաշտոնում կնշանակվի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին Գյուլը հայտարարել է նախագահական նստավայրում կազմակերպված վերջին պաշտոնական ընդունելությանը, որտեղ քննարկվել են օգոստոսի 28-ին նախագահի իր լիազորությունները նոր նախագահին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտոնապես փոխանցելու հետ կապված հարցեր:
«Ինչպես տեսնում եմ, վարչապետի պաշտոնը անցնելու է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Ես նրան բերել եմ քաղաքական դաշտ, և մենք էլ կպաշտպանենք նրան»,-ասել է Գյուլը:
Թուրքիայի նախկին նախագահն իր նստավայրը կլքի օգոստոսի 28-ին: Նա հայտարարել է, որ մտադիր չէ այլևս մնալ Անկարայում և կրկին տեղափոխվելու է Ստամբուլ: Իսկ օգոստոսի 27-ին տեղի կունենա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր համագումարը, որում կընտրեն կուսակցության նոր նախագահին: