211652_close_icon
views-count16666 դիտում article-date 14:18 19-08-2014

Ես և իմ ընկերները պատրաստ ենք թուրք ազերուն հիշեցնել իրենց դժոխային օրերը, ռազմատենչ շներին Բաքու և դեռ այն կողմ շպրտել. Մանվել Գրիգորյան

Մեր մեկը ադրբեջանցիների հարյուրն է: Մեկ էլ եմ կրկնում՝ եթե Ադրբեջանը փորձի կիրառել իր գնած նորագույն տեխնիկան, մենք խլելու ենք նրանցից այդ տեխնիկան, մանավանդ, որ «նաղդ-մասնագետներն» ունենք եւ այդ տեխնիկան կիրառելու ենք իրենց դեմ, իրենց հերն անիծելու ենք հենց այդ տեխնիկայով: Այս մասին [b]SHAMSYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրուցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Վերջինիս հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]- Պարո՛ն գեներալ, դեպի Արցախ երկրապահական ուխտագնացությունն արդեն մեկնարկե՞լ է: [/b] - Մեր Երկրապահական ավանդական ուխտագնացությունը սովորաբար սկսվում է մարտի 5-ին՝ ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվանից: Այդ օրը հազարավոր պատանի երկրապահներ Եռաբլուրում երդում են ընդունում՝ Սպարապետի գործը երկրապահավարի շարունակելու: Այնուհետև այցելում ենք Հանրապետության տարբեր մարզեր: Իսկ դեպի Արցախ մեր ուխտագնացությունը սկսվել է օգոստոսի 10-ից, աշխատանքային խմբերն արդեն տեղում են, համույթներն արդեն շարժվել են դեպի Արցախ, իսկ Արցախի ժողովուրդն ու բանակն էլ սպասում են: Օգոստոսի 21-ին ինքս էլ կմիանամ ուխտագնացներին, կլինեմ Արցախի բոլոր բնակավայրերում, բոլոր շեներում: Երկրապահներիս համար ուխտագնացությունը տոն է, որ սփռվում է ողջ Արցախով և որին մասնակցում են բոլորը, բանակը, բնակչությունը, մտավորականները, երիտասարդությունը և հատկապես դպրոցականները: Այս տոնական տրամադրությամբ ուխտագնաց եռասերունդ երկրապահները շրջելու են ողջ Արցախ աշխարհով, հարգանքի տուրք են մատուցելու հաղթանակի ու խաղաղության համար նահատակված մարտընկերների հիշատակին, ծաղկադնելու են իրենց իսկ ձեռքով տեղադրված խաչքար հուշակոթողները: Համերգային ծրագրերով հանդես են գալու հատկապես սահմանապահ բնակավայրերում: Մեր ուխտագնացությունը երկրապահ մեր ժողովրդի համար երկրապահական տոն է: Պատանի եւ երիտասարդ երկրապահների համար սա հայրենասիրության եւ հայրենաճանաչության բաց դաս է: Ավագ սերնդի երկրապահների՝ Արցախյան պատերազմի մասնակիցների համար սա հանդիպելու եւ պատերազմական օրերը վերհիշելու հարմար առիթ է: Իսկ ամենակարեւորը՝ ուխտագնաց երկրապահները հավաստիացնում են սահմանին բնակվող, սահմանապահ մեր ժողովրդին, որ իրենք մենակ չեն, որ անհրաժեշտության պահին ազգովի կանգնելու ենք իրենց հետ, իրենց կողքին՝ առաջին գծում: Արցախ աշխարհի ողջ բնակչությունն էլ երկրապահ է, արցախցին դեմքով եւ անուն առ անուն ճանաչում է մայր հողի համար առյուծաբար մարտնչած տղաներին, եւ այս տղաների հավաստիացումները, երկրապահների հավաստիացումները սահմանաբնակ ժողովրդի վստահությանն են արժանանում: Այսինքն՝ ուխտագնացությունը նպաստում է նաեւ ընդհանուր ազգային ոգու ամրապնդմանը: Ասեմ ավելին՝ մեր հետ ուխտագնացությանը մասնակցում են զոհված մարտիկների ծնողները, երեխաները, հարազատները, մտավորականներ, ովքեր ազատագրված հայրենիքում ապրող ժողովրդի հետ հպարտություն են ապրում իրենց զավակների արածով, հայ մարտիկների սխրանքներով: [b]- Ինչպե՞ս եք գնահատում Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները: [/b] - Սոչիի հանդիպումը կարևոր հանդիպում էր: Նախ՝ մեր նախագահը մասնակցում էր արժանապատվորեն, իրեն պահում էր որպես հաղթած երկրի նախագահ, որպես կայացած պետության նախագահ, ով հաղթել է դիմացինին և եթե հարկ լինի, նորից կհաղթի: Նախագահի պահվածքի մեջ կար անկախ, ինքնուրույն պետության ղեկավարի կեցվածք: Իսկ դա գալիս էր նրա անցած ճանապարհից, մեր բանակի պատրաստակամությունից ու մեր ժողովրդի համախմբվածությունից: Սերժ Սարգսյանը Սոչիում և′ զինվոր էր, և′ գերագույն գլխավոր հրամանատար, ով ապացուցեց, որ պատերազմի բովով անցած մարդուն հնարավոր չէ վախեցնել պատերազմով: Մենք ՀՀ նախագահի հետ երկար ճանապարհ ենք անցել, ու մեր անցած ճանապարհը խարսխված է փոխադարձ վստահության վրա: Փոխադարձ վստահութուն, միասնություն. ահա՛ մեր ուժը, որն երևաց Սոչիում: Մենք դա էինք սպասում նախագահ Սերժ Սարգսյանից և դա ստացանք մեր մարտական ընկերոջից: Ես հերթական անգամ հավաստիացնում եմ՝ երկրապահը ՀՀ նախագահի կողքին է, բանակի կողքին է: ՀՀ բոլոր երկրապահների, երիտասարդ եւ պատանի երկրապահների, հայ մարդու անունից հավաստիացնում եմ, որ անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք մեկնել պատերազմական առաջնագիծ: Ես եւ իմ ընկերները պատրաստ ենք թուրք ազերուն հիշեցնել իրենց դժոխային օրերը: Պատրաստ ենք ռազմատենչ շներին Բաքու եւ դեռ այն կողմ շպրտել: Ես մի քանի անգամ ասել եմ` ես և իմ ընկերները Բաքվում դեռ գործեր ունենք, թող սա չմոռանան: Ասեմ ավելին, Սոչիի հանդիպման ժամանակ ես արտերկրում էի, հայ համայնքում ու մեծ հպարտություն ապրեցի, երբ տեսա, թե հայ համայնքը, մեր բոլոր հայրենակիցները ինչպես էին ոգևորվում Հանրապետության նախագահի հանդիպման պահվածքից, ելույթից և ինձ էին շնորհավորում՝ հանդիպմանը նախագահի արժանապատիվ մասնակցության համար: Ու ես էլ ինձ լավ էի զգում, որ հայ ժողովուրդը դժվարին պահերին միասնական է, որովհետև արտերկրում էլ բոլորին մտահոգում, անհանգստացնում է Հայաստանի և Արցախի սահմաններում տիրող վիճակը ու պատրաստակամ են օգնելու: Իրենց այդ վերաբերմունքը ինձ էլ էր ոգևորում: Գնահատում եմ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի մոտեցումը, ով վերջապես կարողացավ հայ-ադրբեջանական խնդրին ճիշտ մոտենալ՝ կարևորելով տարածաշրջանի խաղաղությունն ու ռազմական լուծման տարբերակի բացառումը: Վերջապես պետք է հասկանան, որ ռուս ժողովրդի բարեկամը հայ ժողովուրդն է, ոչ թե նավթն ու գազը կամ բիզնեսը: Եվ լավ կլինի, որ հավասարակշռությունը խաղաղություն և կայունություն բերի, մի բան, որ ցանկանում ենք աշխարհի բոլոր ժողովուրդներին: [b]- Ի դեպ, Մոսկվայում անցկացված տանկային բիաթլոնի մարզական վարժանքներում հայկական պատվիրակությունը 2-րդ տեղը գրավեց՝ իրենից հետ թողնելով շատ հզոր պետությունների անձնակազմերի: Ինչպե՞ս եք գնահատում այս հաջողությունը: [/b] - Մերոնք նույնիսկ Չինաստանին են հաղթել: Սա մի հերթական ապացույց է, որ հայ ոգին անպարտ է, հաղթական է: Մերոնք պրոֆեսիոնալներ են եւ հայրենիքի նվիրյալներ: Հայ զինվորը, հայ սպան երկրապահ է, հայրենյաց պաշտպան եւ պատրաստվածությամբ բազմապատիկ անգամ գերազանցում է մեր տարածաշրջանի բոլոր բանակների սպայակազմերին: Շատ էին խոսում, թե Ադրբեջանը փողով, նավթով Տ-90 տանկեր է գնում: Իսկ մեր տղաները նույն այդ Տ-90 տանկն իրենց մասնագիտական բարձր պատրաստվածության համար պարգև ստացան: Մեր մեկը նրանց հարյուրն է: Մեկ էլ եմ կրկնում՝ եթե Ադրբեջանը փորձի կիրառել իր գնած նորագույն տեխնիկան, մենք խլելու ենք նրանցից այդ տեխնիկան, մանավանդ որ նաղդը մասնագետներն ունենք եւ այդ տեխնիկան կիրառելու ենք իրենց դեմ, իրենց հերն անիծելու ենք հենց այդ տեխնիկայով: [b]- Այսօր Իրաքում եզդի բնակչության կոտորած է իրականացվում: Ո՞րն է ԵԿՄ դիրքորոշումն այս հարցում: [/b] - Դարեր շարունակ ապրելով հայ ժողովրդի կողքին՝ եզդի ժողովուրդը, պահպանելով իր հավատը, պահում է իր արժանապատվությունը, որի համար հարգվում է աշխարհի կողմից: Հայաստանում ապրող եզդիները Հայաստանը համարում են իրենց հայրենիքը, հայ ժողովրդի հետ հավասար պայքարում են Հայաստանի հզորացման, հայոց պետականության կայացման համար: Հայոց ցեղասպանության օրերին տառապել ու գերեվարվել է նաև եզդի ժողովուրդը: Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի օրերին եզդիները եղել են հայ ժողովրդի կողքին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտին եզդի մարտիկները՝ Ջհանգիր Աղայի հրամանատարությամբ, եղել են մարտնչողների առաջին գծում: Եզդիները հայերի հետ հավասարապես մասնակցել են հայրենական մեծ պատերազմին: Արցախյան շարժման առաջին օրերից Էջմիածնի կամավորական ջոկատի կազմում կային եզդի տղաներ: Հետագայում 5-րդ բրիգադի կազմում իմ հրամանատարությամբ խիզախորեն մարտնչում էին մի քանի տասնյակ եզդի մարտիկներ, որոնցից շատերն իրենց կյանքն ու առողջությունը չխնայեցին հայ ժողովրդի հաղթանակի համար, այն համարելով իրենց հաղթանակը, կռվելով հողի հայրենիքի իրենց ընտանիքների ու ծնողների, հարազատների պաշտպանության համար: Այսօր էլ եզդի ժողովուրդը, ապրելով Հայաստանում, իր զավակներին ուղարկում է Հայոց բանակ, շենացնում հայոց երկիրը, որն համարում է իր երկիրը, հզորացնում է հայոց բանակը, որն իր բանակն է համարում: Այսօր վտանգված է եզդի ժողովրդի մի հատվածի գոյությունը, ցեղասպանություն է իրագործվում իր խաղաղ կյանքով ապրող մի ժողովրդի հանդեպ, ու մենք, ՀՀ Երկրապահ կամավորականները, 5-րդ բրիգադի մարտիկները, երիտասարդ ու պատանի երկրապահները, պարտավոր ենք պաշտպան կանգնել, բոլոր բնագավառներում սատարել այդ ժողովրդին, եթե հարկ լինի անգամ մեր մասնագիտությամբ սատար կանգնել մեր կողքին ապրող ժողովրդին: Ասում են՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, բայց թույլին ճնշողը թող չմոռանա և վախենա Աստծուց: Այն, ինչ այս օրերին կատարվում է եզդի ժողովրդի հանդեպ, անմարդկային է և վայել չէ 21-րդ դարի մարդկությանը: [b]-Շնորհակալ եմ, պարոն գեներալ: [/b] Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր