211652_close_icon
views-count4428 դիտում article-date 20:13 06-06-2020

Նիկոլ Փաշինյան. Հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես չէի կարող մտածել, որ մեր այսքան հորդորներից լինի լուր, որ կորոնավիրուս չկա և դա տարածվի. հիմա մենք այդ լուրի պտուղները քաղում ենք ամեն օր: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ասում են՝ սուտ ա, չկա կորոնավիրուս, կառավարությունը թվեր է հրապարակում, որ օգնություն ուզի, թե չէ մեր կառավարությունն էլ տենց օգնություն ուզող կառավարություն է, եթե դրա կարիքը չլինի: Իհարկե, կորոնավիրուսի մասին շատ բաներ նոր ենք իմացել, բայց մեզ համար շատ օգտակար կլիներ, որ մեր հասարակության կողմից կորոնավիրուսի հանդեպ այս վերաբերմունքի մասին տեղեկությունն ավելի շուտ իմանայինք: Չնայած եթե ավելի շուտ իմանայինք, էլի այս խոսակցությունը պետք է վարեինք, ի՞նչ պետք է անեինք: Եթե այն ժամանակ արդյունք կտար, դա արդյունք կտա նաև հիմա: Մենք դժոխք արդեն մտել ենք, բայց հումանիտար աղետի չենք հասել: Մենք կարող ենք այդ դժոխքի միջով անցնել, բայց առանց հումանիտար աղետի»,-ընդգծեց Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր