211652_close_icon
views-count1482 դիտում article-date 13:32 19-08-2014

Տաշքենդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օրերս օդանավակայանից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Էդվարդ Մ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 2-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն

Նմանատիպ նյութեր