Ադրբեջանական բանակի զինծառայող է խեղդվել ծովում
Ադրբեջանի զինված ուժերի սահմանային զորամասերից մեկի ծառայող է նախօրեին խեղդվել ծովում:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Apa գործակալությունը, ջրահեղձ եղածը 20-ամյա Ալիաղ Յաշար օղլու Ալիևն է: Վերջինս բանակ էր զորակոչվել Գուբայի կոմիսարիատից և մի քանի օրից պետք է ավարտեր զինծառայությունը:
Մահվան պատճառը եղել է ալկոհոլը: