«Զենիթ»-ը կարող է Ֆրեդդի Գուարինի համար վճարել 18 մլն եվրո
«Զենիթ»-ը շարունակում է հետաքրքրվել «Ինտեր»-ի կոլումբիացի կիսապաշտպան Ֆրեդդի Գուարինով և չի բացառվում, որ նրան գնելու համար «Զենիթ»-ի ղեկավարությունը վճարի «Ինտեր»-ին 18 մլն եվրո: Տվյալ դեպքում կոլումբիացի կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կարող է կազմել մոտ 3մլն եվրո:
Ֆուտբոլիստի միակ պայմանն այն է, որ Ռուսաստան տեղափոխվելու դեպքում թիմը պետք է մասնակցի Չեմպիոնների լիգային: Ինչպես տեղեկացնում է Советский спорт-ը, որն էլ իր հերթին հղում է անում EuropaCalcio-ին, բացի «Զենիթ»-ից, Գուարինով հետաքրքրվում է նաև «Յուվենտուս»-ը: Անձամբ Գուարինը ցանկություն ունի հանդես գալ «Յուվենտուս»-ում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Զենիթ»-ի կազմը համալրեց իսպանացի կիսապաշտպան Խավի Գարսիան, ով վերջին 2 տարիներին հանդես է եկել «Մանչեսթր Սիթի»-ում: Գարսիայի համար «Զենիթ»-ի ղեկավարությունը վճարեց 12 մլն եվրո: