Վթարի հետևանքով «Ջերմուկ Գրուպ»-ի աշխատակիցը КамАЗ-ով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Գնդևազ գյուղի բնակիչ, 63-ամյա Սերյոժա Հովսեփյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորաններում, իր վարած КамАЗ մակնիշի 022 ԼՕ 05 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Հոսեփյանն աշխատում է «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում՝ որպես վարորդ, իսկ КамАЗ-ը բարձված է եղել «Ջերմուկ» հանքային ջրով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


