211652_close_icon
views-count2250 դիտում article-date 16:45 16-08-2014

Զենքի դետալներ և պայթուցիչներ` նկուղում

Օգոստոսի 15-ին, ժամը 11.45-ին, Երևանի Գոգոլի փողոցի մի բնակչից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց նկուղում, մաքրություն կատարելիս, հայտնաբերել է զենքի դետալներ և պայթուցիչներ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մետաղական իրանով նռնակաձև 20 տարա, 5.6 մմ տրամաչափի 50 փամփուշտ, նռնակի 3 պայթուցիչ, 2 գալար ֆիթիլանման գործվածքային պարան և պլաստմասե 23 ձողիկներ /վառոդ/: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր