211652_close_icon

Երևանում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանել. կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը ու տարել ավտոմեքենայի թափարգելը, լուսարձակներն ու այլ դետալներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5467 դիտում article-date 10:42 27-04-2025
Այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանում հերթական «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Արշակունյաց 135 շենքի բնակիչը լուսադեմին աշխատանքի մեկնելիս նկատել է, որ ավտոտնակում կայանված՝ իրեն պատկանող «Chevrolet Volt»-ը թալանել են։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք նախ կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը, ապա գողացել կայանված «Chevrolet Volt»-ի թափարգելը, լուսարձակները (աբլիցովկա) և այլ դետալներ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են դեպքը, ինչից հետո գողության փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Այս պահին ոստիկաններն ու տուժած քաղաքացին պասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն քննիչներ ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 1 միլիոն 700 հազար դրամի վնաս։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր