Թաիլանդում շենքի փլուզման հետևանքով զոհվել է 14 մարդ
Թաիլանդում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվել է 14 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Նշվում է, որ դեպքի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են։
«Փլուզման վայրը ստուգվել է․ փլատակների տակ աշխատողներ և զոհվածների դիեր չկան»,֊ հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։