Թաիլանդում 2 պայթյունների հետևանքով զոհվել է 3 մարդ
Թաիլանդի Պատոնգա քաղաքի կենտրոնում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, ավելի քան 40 վիրավոր են։ Այս մասին հայտնել է The Bangkok Post֊ը։
Պայթյունի հետևանքով վնասվել է «Holiday Hotel» հյուրանոցի շենքը, ինչպես նաև՝ մերձակայքում կայանված մեքենաներ և մոտոցիկլներ։
Բացի այդ, ևս 1 պայթյուն է գրանցվել Նարատախիվատեում, որտեղ ճամեզրին տեղադրված ռումբ է պայթել։ Տուժել է 1 ոստիկանության աշխատակից, ևս 3֊ը վիրավոր են։