Իբրահիմովիչը իր կարիերան կավարտի ՊՍԺ-ում
Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իր կարիերան մտադիր է ավարտել ֆրանսիական ակումբում:
«Իմ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2016 թվականը: Հաջորդ մրցաշրջանում ես արդեն 34 տարեկան կլինեմ, և դրանից հետո դժվար թե կշարունակեմ հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Այնպես, որ ՊՍԺ-ն իմ վերջին ակումբն է»,-ասել է Իբրահիմովիչը: