Մեսսին իր կարիերան կավարտի «Նյուելս»-ում. Գաբրիել Հայնցե
Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան գաբրիել Հայնցեն համոզված է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերան կավարտի արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբում:
«Մեսսին իր կարիերան կավարտի «Նյուելս»-ում: Նրան չեմ կարող պատկերացնել արգենտինական այլ ակումբի մարզաշապիկով:
Ես քիչ հանդիպումներ եմ անցկացրել Արգենտինայում և երբեք չեմ մտածել կարիերաս հարազատ երկրում ավարտեու մասին: Սակայն «Նյուելս»-ում անցկացրած վերջին երկու տարին լավագույն էին իմ կարիերայում»,-հայնցեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: