211652_close_icon
views-count23923 դիտում article-date 22:04 13-08-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում «Բորոդինո» ՍՊԸ-ի տնօրենի վրաերթից

[b][color=#EF2929]Shamshyan.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝օգոստոսի 3-ին Երևանում տեղի ունեցած վրաերթից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/03/22486/]ավելի վաղ հայտնում էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օգոստոսի 3-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 02:40-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 22-ամյա Արթուր Մանուկյանը իր վարած Opel մակնիշի 50 DO 909 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի եւ Փ. Բյուզանդ փողոցի խաչմերուկում «Մալիբու» սրճարանի դիմաց վրաերթի էր ենթարկել Բյուզանդի փողոցի բնակիչ, 58-ամյա Վարդան Մարգարյանին: Վարորդը փոխուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, Opel-ի վարորդն աշխատում էր «Նաստալգի» տաքսի ծառայությունում, իսկ վրաերթի ենթարկվածը՝ «Բորոդինո» ՍՊԸ-ում ՝ որպես տնօրեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր