211652_close_icon
views-count101855 դիտում article-date 21:16 12-08-2019

Արտակարգ դեպք Երևանում. 39-ամյա տղամարդը ոչ ադեկվատ վիճակում հարձակվել է «Անտոնյան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենի, նշված ՍՊԸ-ի գործադիր տնօրենի և ընտանիքի անդամների տան վրա. 26-ամյա աղջիկը նախազգուշական կրակոցներ է արձակել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ Շահումյան 3-րդ փողոցի թիվ 23 տան դիմաց Շահումյան 3-րդ փողոցի 21 տան բնակիչ, 64-ամյա Նորիկ Խաչատրյանը, նույն հասցեի բնակիչ, 39-ամյա Ա. Խաչատրյանը, Արարատյան 1-ին զանգվածի բնակիչներ, 46-ամյա Արսեն Ավագյանը, 42-ամյա Արմեն Հունանյանը վիճաբանել են Շահումյան 3-րդ փողոցի 23 տան բնակիչ, 49-ամյա Հրայր Անտոնյանի, նրա կնոջ՝ նույն հասցեի բնակիչ, 45-ամյա Նաիրա Նավասարդյանի և նրանց որդու՝ նույն հասցեի բնակիչ, 19-ամյա Գեղամ Անտոնյանի հետ: Պարզվել է նաև, որ վիճաբանության արդյունքում երկուստեք տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իսկ այդ ընթացքում Հ. Անտոնյանի աղջիկը՝ 26-ամյա Ջուլյետա Անտոնյանը իր մոտ եղած «ՌՅՈՄ» տիպի գազային ատրճանակով 2 անգամ օդ է կրակել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են 2 պարկուճ և մեկ փամփուշտ: Ջ. Անտոնյանը ոստիկաններին է ներկայացրել գազային ատրճանակը: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Անտոնյանը աշխատում է «Անտոնյան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն, Գ. Անտոնյանն էլ՝ նշված ՍՊԸ-ի գործադիր տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր