211652_close_icon
views-count9750 դիտում article-date 15:00 13-08-2014

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. 46-ամյա վարորդը КамАЗ-ով կողաշրջվել է, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Մնացականյանը, վարելով КамАЗ մակնիշի 994 ԼՏ 57 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Դիլիջանի բնակիչ, 46-ամյա Վարուժան Պապյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև Դիլիջանի ոստիկանության օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմուքնում նյութեր են նախապատրաստվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր