211652_close_icon
views-count119567 դիտում article-date 09:55 15-12-2017

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 63-ամյա վարորդը Դիլիջանի ոլորանում Камаз-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց. Камаз-ը կախվել է ոլորանում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Լոռու մարզի Սարալանջ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Նորիկ Ալեքսանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում, իր վարած Кaмаз մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գրեթե ամբողջությամբ ավտոմեքենայով կախվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Ալեքսանյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթաղչյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Սպիտակ Մեխ» Բաց Բաժնետիրական Ընկերության հաշվեկշռում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ծովագյուղի Ճանշինի ծառայողները, ովքեր օգնության ձեռք են մեկնում վթարի մեջ հայտնված վարորդին՝ իրենց կողմից դեպքի վայր բերելով հատուկ վերամբարձ կռունկներ, որպեսզի հատուկ ճոպանների միջոցով կարողանան նախ մեքենայի վրայից դուրս բերեն երկաթե հսկայական խողովակները, որից հետո՝ ավտոմեքենան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր