211652_close_icon
views-count8874 դիտում article-date 19:50 12-08-2014

Կորել է Արթուր Բաղդասարյանի քեռին. NewsBook.am

Ինչպես գիտենք, ՕԵԿ-ի և Ագրարային համալսարանի միջև վեճ էր բռնկվել՝ կուսակցության կողմից համալսարանի տարածքից մի հատված զավթելու և այստեղ ինքնիրավչություն իրականացնելու պատճառով, հայտնում է Newsbook.am-ը: Սակայն ՕԵԿ-ը օրերս հայտարարություն էր տարածել, թե դատարանի որոշմամբ տարածքը հատկացվել է կուսակցությանը, այսինքն, համալսարանն այլևս որևէ իրավասություն չունի այդ տարածքի նկատմամբ: Սակայն մենք պարզեցինք, որ տարածված հայտարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, որովհետև ՕԵԿ-ը մինչ դատարանի իբր որոշման մասին հայտարարությունը, հանրությանը գցում էր մոլորության մեջ, թե ինքը շինարարություն է իրականացնում Աբովյան 43/1 հասցեում, այլ ոչ թե Տերյան 74-ում (համալսարանի տարածքում): Այդ իսկ պատճառով համալսարանը ստիպված եղավ կրկին անգամ դիմելու դատարան, և օգոստոսի 7-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրեց որոշում՝ լիովին բավարարելով համալսարանի հայցադիմումը ու կրկին անգամ ՕԵԿ-ին պարտավորեցրեց անհապաղ վերականգնել Տերյան 74 և Աբովյան 43/1 հասցեներում գտնվող՝ համալսարանին պատկանող, շինության տանիքը (որը քանդվել էր ՕԵԿ-ի կողմից), և արգելել կատարել որևէ այլ շինարարական աշխատանքներ: Մանրամասները՝ [url=http://www.newsbook.am/?p=37168&l=am/korel+e+artur+baxdasaryani+qerin+]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր