211652_close_icon

Երևանում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում, իրականացվել է «քեռին եկավ մեր բակը» օպերացիա․ քեռին եկել է շենքի բակ և այրել քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ

views-count20606 դիտում article-date 10:04 06-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի գնացել   է Ֆուչիկի 21 հասցե և դիտավորյալ մեքենա հրկիզել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզել են, որ ժամը 22։10-ի սահմաններում Ֆուչիկի 21 հասցեի մոտ Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյ  Մ․-ն  դիտավորությամբ դյուրավառ հեղուկը լցնելով իր քրոջ դստեր, Երևանի բնակիչ 39-ամյա  Սուսաննա Ա․-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա հրկիզել է այն՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս:

Տեղում  ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները իրականացնում են «քեռին եկավ մեր բակը» օպերացիա, և նրանց  կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սերգեյ Մ․-ն Ֆուչիկի 21 հասցեի մոտից հայտնաբերվում և գույքը դիտավորյալ վնասելու կամ ոչնչացնելու կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր