211652_close_icon
views-count1333 դիտում article-date 00:13 11-08-2014

«Շիրակ»-ը մեկնարկեց հաղթանակով

Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ առաջնության 2-րդ տուրում «Շիրակ»-ը հյուրընկալվել էր «Արարատ»-ին: Հիշեցնենք, որ այս հանդիպումը «Շիրակ»-ի համար մեկնարկային է 2014/15 մրցաշրջանում, քանի որ 1-ին տուրի «Շիրակ» - «Բանանց» հանդիպումը հետաձգվել էր՝ կախված Հայաստանի երիտասարդական հավաքականի հավաքի հետ: Հանդիպումը մեկնարկել էր երկուստեք գրոհներով, երկու թիմերն էլ ցանկանում էին արագ հաջողության հասնել: Տանտերերի մի քանի վտանգավոր հարվածներ վստահ ետ է մղել «Շիրակ»-ի նոր դարպասապահ Գոռ Էլյազյանը, որի մեկնարկը գյումրեցիների կազմում շատ հաջող ստացվեց: Իսկ «Շիրակ»-ի հարձակվողների հարվածները չէին հասնում նպատակին: «Շիրակ»-ն երկրորդ խաղակեսում ավելցարեց ճնշումը, սակայն միայն 84-րդ րոպեին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Գյումրեցիենրը գեղեցիկ կոմբինացիա խաղարկեցին, որի արդյունքում Բուգուին տուգանայինում ստացավ գնդակը եւ ուժեղ հարվածով հասավ հաջողության: Իսկ արդեն մրցավարի ավելացրած ժամանակում Ժան-Ժակ Բուգուին, մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, դարձավ դուբլի հեղինակ: [b]«Արարատ»-«Շիրակ» 0:2 (0:0)[/b] Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան Գոլերը՝ Ժան-Ժակ Բուգուհին, 83, 90+2

Նմանատիպ նյութեր