«Բորուսիա»-ն ջախջախվեց Համբուրգում. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը. տեսանյութ
Բունդեսլիգայի 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց «Համբուրգ»-ին, որը մինչ այս խաղը մրցաշարային աղյուսակում ընթանում էր նախավերջին տեղով: Հյուսիսգերմանական ակումբը նոր գլխավոր մարզչի` Միրկո Սկլոմկայի գլխավորությամբ գերազանց հանդիպում անցկացրեց և արժանի հաղթանակ տարավ առաջատարների խմբում ընդգրկված մրցակցի նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հայ կիսապաշտպանը ամբողջ հանդիպման ընթացքում երկու հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ:
Այս հաղթանակից հետո «Համբուրգ»-ը վաստակեց 19 միավոր և բարձրացավ 16-րդ տեղ, իսկ «Բորուսիա»-ն 42 միավորով շարունակում է ընթանալ երրորդ տեղով:
«Համբուրգ» - «Բորուսիա»`3:0
Գոլեր` Յիրաչեկ 42’ , Լասոգգա 57’, Չալանօղլու 90'