1415 դիտում
09:05 09-08-2014
Ապագան, իհարկե, համացանցինն է․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ ««Ապագան, իհարկե, համացանցինն է,- մոտ 20 տարի առաջ գրում էր իտալացի գրող և փիլիսոփա Ումբերտո Էկոն: Ցանցում տեղեկատվությունը տարածվում է անհամար անկախ ալիքներով, այդ համակարգը գլուխ չունի և ենթակա չէ վերահսկման, բոլորը բանավիճում են բոլորի հետ»: Դա իսկապես համացանցի հրաշալի հատկությունն է, որը հնարավորություն է տալիս բոլորին՝ միլիոնավոր մարդկանց հաղորդակից դարձնել իրենց հուզող խնդիրների քննարկմանը:
Բայց նույն Ումբերտո Էկոն կանխատեսել է նաև այլ բան. «Ոչ ոք դեռ չի ապացուցել, որ ցանցերն այդպես էլ անգլուխ են մնալու և չեն վերահսկվելու վերևից: Արդեն հիմա (խոսքը 1995 թվականի մասին է] համացանցում նկատվում են գերբնակեցում և խցանումներ, իսկ վաղը ինչ-որ Մեծ եղբայր կարող է իր թաթը դնել ալիքների մատչելիության վրա»: Իտալացին, հավանաբար, նկատի ուներ, որ աշխարհում կան և, վախենամ, դեռևս երկար ժամանակ կլինեն բռնապետական ռեժիմներ, որոնք կփորձեն սահմանափակումներ դնել համացանցի վրա:
Եվ ահա երեկ Ռուսաստանի կառավարությունը որոշում է հրապարակել, ըստ որի՝ հասարակական վայրերում հնարավոր կլինի միանալ Wi-Fi ցանցին միայն անձնագիրը ներկայացնելու դեպքում: Այսինքն՝ եթե դուք Ռուսաստանի սրճարանում կամ օդանավակայանում ցանկանաք համացանց մտնել, ապա պետք է օպերատորին անձը հաստատող փաստաթուղթ ցույց տաք, և եթե ուզում եք, օրինակ, Պուտինի քաղաքականության մասին որևէ քննադատական բառ գրել, ապա իմացեք՝ ձեր այցը գաղտնի չի մնա, և ՌԴ քաղաքացի լինելու դեպքում կարող եք խնդիր ունենալ»։
Նմանատիպ նյութեր
2714 դիտում
12:06 17-04-2020
Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ. Արարատ Միրզոյանը՝ Գարեգին Բ-ի մասին. News.am
1288 դիտում
09:37 10-05-2022
Եվրոպայի ապագան նաև Ուկրաինայի ապագան է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն․ «Ամերիկայի ձայն»
1444 դիտում
10:10 01-05-2015
«Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են. Առավոտ
Այս բաժնից
1414 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
826 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին