211652_close_icon
views-count1381 դիտում article-date 23:33 08-08-2014

Չուրկինը կոչ է արել Ուկրաինայի հակամարտող կողմերին դադարեցնել մարտական գործողությունները

Ռուսաստանը կոչ է անում Ուկրաինայի արևելքում հակամարտող կողմերին դադարեցնել մարտական գործողությունները՝ ուշադրությունը սևեռելով հումանիտար խնդիրներին։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով Մակ֊ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին։ «Կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և հումանիտար խնդիրներին արդյունավետ լուծում տալ»,֊ նշել է Չուրկինը։

Նմանատիպ նյութեր