211652_close_icon

Մենք կապ չենք հաստատել «Բավարիա»-ի հետ. Ռոյսի գործակալ

views-count1780 դիտում article-date 20:50 08-08-2014
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի գործակալը հերքել է այն բոլոր խոսակցությունները, ըստ որոնց ֆուտբոլիստը բանակցություններ է վարել «Բավարիա»-ի հետ: «Մենք կապ չենք հաստատել «Բավարիա»-ի հետ»,- ասել է գործակալը: Հիշեցնենք, որ մյունխենցիների տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեն հայտարարել էր` իրեն հայտնի է Ռոյսի պայմանագրի մեջ առկա կետը, որի համաձայն հաջորդ ամռանը գերմանացի խաղացողը կարող է «Բորուսիա»-ից հեռանալ 25 մլն եվրոյի դիմաց:

Նմանատիպ նյութեր