211652_close_icon

Օբամեյանգը «Բորուսիայից» կհեռանա միայն Ռոյսի հետ

views-count2214 դիտում article-date 12:50 20-11-2015
Հայտնի են դարձել Դորտմունդի «Բորուսիայից» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հեռանալու պայմանները: Bild-ի տեղեկություններով, 26-ամյա գաբոնցին գերմանական ակումբի հետ պայմանավորվել է, որ կմնա «Բորուսիայում» այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ խաղում է Մարկո Ռոյսը: Նշենք, որ Օբամեյանգը այժմ հանդիսանում է ֆուտբոլային թոփ-ակումբների ամենացանկալի խաղացողներից մեկը: Նրա տրանսֆերին հավակնում են «Բարսելոնան», «Արսենալն» ու ՊՍԺ-ն: «Բորուսիան», իր հերթին պատրաստ է Օբամեյանգին վաճառել նվազագույնը 60 միլիոն եվրոյով:

Նմանատիպ նյութեր