211652_close_icon
views-count15613 դիտում article-date 10:30 13-02-2022

Վանաձորցի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման

Եռամարտիկ, Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային քառակի ռեկորդակիր, մեր համաքաղաքացի Զորիկ Պողոսյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի կողմից արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման:

Սույն թվականի փետրվարի 11-ին կայացավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը,  վկայականը նախարարի անունից հանձնեց ԿԳՄՍ  փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Զորիկի համար թվով 3-րդ, բայց ամենամեծ ձեռքբերումն  էր` Դյուցազնագրքի ռեկորդ սահմանելուց և Հայաստանի սպորտի վարպետ դառնալուց հետո: 

Սպորտային՝ մեկը մյուսին հաջորդող ձեռքբերումները մարզիկը անխոնջ աշխատանքի, երկարատև մարզումների և բարձր պատասխանատվության արդյունքն է համարում,   անխոս մեծ է նաև մարզչի` Զորիկի  հոր`  Կարեն Պողոսյանի ներդրումը:

Նշենք, որ Զորիկն աշխատում է ԱԻՆ Վանաձորրի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատում :

Նմանատիպ նյութեր