211652_close_icon
views-count28590 դիտում article-date 15:04 08-08-2014

Եթե պետք լինի, որդիս էլ, ես էլ, ամուսինս էլ կգնանք պատերազմ. իմ որդին երկու անգամ առավել նամուս, թասիբ ունի, քան մնացած քաղաքացիները. Լորետա Բարսեղյանի արձագանքը՝ որդու եւ ամուսնու հասցեին հնչող մեղադրանքներին

«Խաչատրյան Սուրիկի որդին հենց իրա տղան է ու երկու անգամ առավել նամուս, թասիբ ունի, քան մնացած քաղաքացիները: Եթե պետք լինի, իհարկե կգնա պատերազմ: Ինչի՞ պետք է արգելեմ կամ խոչընդոտեմ: Պետք լինի, ես էլ կգնամ, իմ ամուսինն էլ կգնա: Սա հայրենիք է: Եթե թուրքը մտնի Հայաստան, կարո՞ղ է մեզ խնայի, ձեզ սպանի: Իհարկե ոչ. առաջինը մեզ է սպանելու, որովհետեւ մենք ենք սահմանային գոտում»: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը` Գորիսի ՔԿԱԳ-ի պետ Լորետա Բարսեղյանը՝ անդրադառնալով այն համեմատականին, թե սահմանին զինծառայողներ են զոհվում, իսկ իր որդին Երեւանի փողոցներում արագություն է գերազանցում: «Եթե Հայաստանում վատ վիճակակ է, եկեք ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ չանենք: Ի՞նչ է Խաչատրյան Սուրիկով է աշխարհը սկսում ու վերջանում: Ինչո՞ւ եք նման ընդգծված ուշադրության կենտրոնում պահում Սուրիկ Խաչատրյանի ընտանիքն ու որդուն: Հայաստանում էլ ոչ ոք խախտում չի՞ կատարում: Խաչատրյան Սուրիկի որդին հենց իրա տղան է ու երկու անգամ առավել նամուս, թասիբ ունի, քան մնացած քաղաքացիները: Աստված չանի, բայց եթե պետք լինի, իհարկե կգնա պատերազմ: Ինչի՞ պետք է արգելեմ կամ խոչընդոտեմ: Պետք լինի, ես էլ կգնամ, իմ ամուսինն էլ կգնա: Սա հայրենիք է: Եթե թուրքը մտնի Հայաստան, կարո՞ղ է մեզ խնայի, ձեզ սպանի: Իհարկե, բոլորին էլ սպանելու է: Առաջինը մեզ է սպանելու, որովհետեւ մենք ենք սահմանային գոտում: Պարզապես շատ վիրավորված եմ. քիչ ա մնում մտնեք մարդու ընտանիք: Չի կարելի է: Շատ ինտիմ հարաբերությունների մեջ են մտնում: Դա ոչ այլ ինչ է, քան «աբիժնիկություն»»,- ասաց Սուրիկ Խաչատրյանի կինը: Անդրադառնալով որդու կողմից գերզանցված արգությանը, նշեց, որ առաջինը Սուրիկ Խաչատրյանն է պատժել որդուն մեքենայի արագութունը գերազանցելու համար, քանի որ դա առաջին հերթին իր անվտանգության հետ կապված խնդիր է: Սակայն չցանկացավ մանրանալ, թե ինչ ձեւով է պատժել. միայն նշեց, որ նախատել է: «Ամենամեծ պատիժը ծնողի պատիժն է, ինչ է, թվում է՝ մեզ հաճելի է, որ գերազանցել է արագրությունը, որ պաժել է, որ նախատել է: Միայն ծնողները կզգան, թե ինչ վատ բան է, երբ երխային անտեղի արատավորում են: Ես այն ծնողը չեմ, որ թուլ տամ իմ երխան գիշերվա 5-ին փողոցում լինի կամ մայթերով մեքենա քշի: Բայց գինովցած եղել է: Դեպքից մի օր առաջ հոր` Սուրիկ Խաչատրյանի ծնունդն էր եւ չենք էլ նշել, ուղղակի տղաներով բաժակ են բարձրացրել, հաց կերել, շնորհավորել: Մի թեթեւ է գինովցած եղել, ինչ է նշանակում՝ ոչ սթափ: Ինքն է արագությունը գերազանցել, ինքը պետք է վճարի, պատժվի դրա համար, բայց ինքը համավոր հարս չի»,- ավելացրեց Լորետա Բարսեղյանը: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ օգոստոսի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 077 QQ 77 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի ՃՈ աշխատակիցները Մաշտոցի պողոտայում նկատում են, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարում է մայթով: Տեսուչները կանգնեցնում են նշված ավտոմեքենան ստուգման նպատակով: Պարզում են, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանը, ենթարկվում է բժշկական փորձաքննության և պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տ. Խաչատրյանը ոչ ավել, ոչ պակաս Սյունիքի նախկին մարզպետ, Լիցկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին է, ով «գայի պլաշադկայում» խոնարհ հարսի նման գլխիկոր ենթարկվում էր ՃՈ աշխատակիցների ցուցումներին: Ավելի ուշ իրեն անպարտելի համարող Լիցկայի նորաթուխ որդին ՃՈ աշխատակցի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության 150 հազար դրամով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի 22 հասցեյում գրանցված «Զաթի» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Նմանատիպ նյութեր