Դոնեցկում գնդակոծման հետևանքով զոհվել է 4 մարդ
Դոնեցկում այսօր գրանցված գնդակոծման հետևանքով զոհվել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով քաղվարչության մամլո ծառայությանը։
Ըստ առողջապահության մարզային դեպարտամենտի տվյալների՝ զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ինչպես նաև 18 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին, այսօր ուկրաինական ուժայինների կողմից հրետանային ռմբակոծման հետևանքով տուժել էր քաղաքի կենտրոնական հատվածը։