Դոնեցկում գնդակոծման հետևանքով զոհվել է 3 մարդ
Դոնեցկի կայարանի և օդանավակայանի շրջանում հրետանային գնդակոծման հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է «Օստրով» պարբերականը։
«Նախնական տվյալներով, այսօր Դոնեցկի Կույբիշևսկի շրջանում հրետակոծման հետևանքով զոհվել է 3 մարդ»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկայումս մարտական գործողությունների տարածքում աշխատում են շտապ օգնության աշխատակիցներ։