Դոնեցկում գնդակոծման հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ
Դոնեցկում ողջ գիշեր կրակոցները չեն դադարել։ Ինչպես հայտնում է քաղխորհրդի մամլո ծառայությունը, քաղաքի բոլոր շրջաններում այս գիշեր մարտական գործողություներ են ընթացել, ինչի հետևանքով վիրավորվել է 8 խաղաղ բնակիչ։ Նրանցից 3֊ը մահացել են։
Գնդակոծման էպիկենտրոնը Կուշբիշևսկի շրջանի մասնավոր հատվածն էր, նշվում է քաղաքապետարանի հայտարարությունում։ Ամբողջությամբ ավերվել են մի քանի մասնավոր տներ, ավտոտնակներ, վնասվել են էլէկրահորդակցման լարերը և գազատար խողովակաշարերը։