«Չելսի»-ին Անգլիայի չեմպիոնի գլխավոր հավակնորդն է. Օուեն
Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի նախկին հարձակվող Մայքլ Օուենը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդ է համարում «Չելսի»-ին:
«Նախորդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյի թիմի ամենաթույլ տեղը հարձակման գիծն էր: Սակայն Դիեգո Կոստային ձեռք բերելուց հետո ամեն ինչ փոխվել է: Կարծում եմ «Չելսի»-ին տիտղոսի գլխավոր հավակնորդն է: Դրոգբան այս անգամ ավելի քիչ կարևոր կլինի թիմի համար, քան առաջ էր: Բայց մի քանի կարևորագույն գոլեր նա հաստատ կխփի»,-ասել է Օոուենը: