211652_close_icon
views-count14242 դիտում article-date 15:30 22-05-2014

Դեդ Հասանի «գահի» հիմնական հավակնորդն ազատության մեջ է, իսկ նրա թագադրումը՝ մոտ

2013 թվականի հունվարի 16-ին սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի «գահի» հիմնական հավակնորդ համարվող Շաքրո Մալադոյն (Զախարի Կալաշով) ազատ է արձակվել իսպանական բանտից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրող Սերգեյ Գալոյանը: «Ես տեղեկություններ ունեմ, որ նա ազատ է արձակվել, չնայած այդ մասին չի բարձրաձայնվում: Նրա բանտարկության ժամկետն էլ ավարտվել էր 2013թ-ի օգոստոսի 31-ին, սակայն նրա ազատ արձակումն ամիսներով ձգձգվեց: Հավանաբար Սոչիի օլիմպիադայի հետ կապված ֆինանսական խնդիրները լուծելուց հետո, այսպես ասած, Շաքրո Մալադոյը կկարգվի Դեդ Հասանի փոխանորդ»,- ասաց Սերգեյ Գալոյանը: Նշենք, որ 60-ամյա Շաքրոն հայտնի է ամբողջ աշխարհում: Նա ծնվել է Թբիլիսիում: Ազգությամբ եզդի է: Ունի բազմաթիվ թշնամիներ, մի քանի անգամ մահափորձ է կատարվել նրա դեմ: 2005թ. Իսպանիայում «Բոռ» գործողություն էր կազմակերպվել, եւ Շաքրոյի շատ մտերիմներ բանտարկվել էին, իսկ նա փախել էր Արաբական Միացյալ Էմիրություններ: Այնտեղ նրան ձերբակալել եւ հետ էին ուղարկել` դատապարտելով 7,5 տարվա ազատազրկման: Վրաստանում էլ նրան հեռակա դատապարտել են 11 տարվա ազատազրկման` մի գործարարի առեւանգման համար:

Նմանատիպ նյութեր