211652_close_icon
views-count24329 դիտում article-date 11:45 07-08-2014

Հակառակորդի դիվերսիայի ժամանակ զոհված 23-ամյա Գոռի մասին քչերը իմացան, բայց նա իր կյանքը տվեց երկրի եւ հայրենակիցների պաշտպանության համար

Նախօրեին Ջանֆիդա գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում հերոսաբար մարտնչած եւ զոհված զինծառայողներից մեկն էլ իրենց գյուղի երիտասարդ տղաներից էր, բայց քչերը այդ մասին իմացան ու նրա մասին հիշեցին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ջանֆիդայի գյուղապետ Ռաֆիկ Եղիազարյանը պատմեց, որ հուլիսի 31-ին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդին հետ շպրտելու ժամանակ սպանված լեյտենանտ, 23-ամյա Գոռ Բաբկենի Գրիգորյանը Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից էր: Գոռը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ ծառայության անցել բանակում: Նա ունի իրենց մեծ մեկ քույր եւ եղբայր: «Մայրը ուսուցչուհի է, հայրն էլ հողագործությամբ է զբաղվում: Ինքն էլ արձակուրդներին գալիս էր հորը հողագործությնա ժամանակ օգնելու: Նույնիսկ չէր հասցրել ամուսնանալ: Գոռը գյուղի ամենհարգված եւ օրինակելի երիտասարդներից մեկն էր»,- աաց գյուղապետը: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը զոհված զինծառայողին օգոստոսի 2-ին պարգեւատրել է մարտական ծառայության մեդալով: Հիշեցնենք, որ նույն օրը զոհվել էին ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Խանոյանը և Ազատ Ասոյանը:

Նմանատիպ նյութեր