Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ գյուղերից մեկից 35-36 շաբաթական հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ «Իջևան» բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Սեպտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում «Իջևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա ծննդկան, ով գտնվելիս է եղել 35-36 շաբաթական հղիության փուլում, սակայն պարզվել է, որ պտուղը մահացած է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ ծննդկանի 39-ամյա ամուսինը հայտնել է, որ կինը հղի է, և ժամը 21։00-ի սահմաններում վատ զգալու պատճառով ցանկացել են վերջինիս տեղափոխել «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին նա սկսել է ծննդաբերել, այնուհետև երեխային կիսածնված տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ ծնվելուց հետո բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է։
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։