211652_close_icon
views-count1582 դիտում article-date 14:15 22-09-2026

ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը պարգևավճար են ստացել

ԱԺ 9-րդ գումարման առաջին քառօրյա նիստից անմիջապես հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է  ստորագրել՝ պատգամավորներին ու խորհրդարանի պետական աշխատողներին հերթական պարգևավճարը տալու վերաբերյալ։

«Ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ․
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Համբարյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում։

Նմանատիպ նյութեր