Թշնամու գնդակից զոհված Գոռի հայրն ու եղբայրը Ռուսաստանում են իմացել կատարվածի մասին եւ վերադարձել
Թշնամու գնդակից զոհված Գոռ Կիրակոսյանի հայրն ու եղբայրը ՌԴ-ում են տեղեկացել կատարվածի մասին եւ վերադարձել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը:
Նա նշեց, որ Գոռի հայրն ու եղբայրը մեկնել էին արտագնա աշխատանքի: Ընտանիքում երկու եղբայր են: Զոհվելու օրը առավոտյան է նա մոր հետ խոսել եւ ասել, որ չանհանգստանա:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տեղեկացնելով Գոռի զոհվելու լուրը, նշել էր.
«Ցավում ենք և հպարտանում
շարքային Կիրակոսյան Գոռ Կարապետի
Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Արմավիրի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 07.04.2016թ. ժամը 18: 00
Հուղարկավորությունը`08.04.2016թ. ժամը 14:00
Հասցե`Արմավիրի մարզ, գ.Արևիկ»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը եւս խորապես ցավակցում է: